ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Но ставки сде­ла­ны, госпо­да!

Но ставки сде­ла­ны, госпо­да!
24.11.2020 | 00:06

Քն­նար­կե­լու ենք եր­կու հարց. ինչ է լի­նե­լու.
ա) հե­տայ­սու,
բ) գո­յատևե­լու՞ է ար­դյոք ԵԱՀԿ ՄԽ-ն:
Ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին չենք անդ­րա­դառ­նա­լու, ո­րով­հետև այն շա­ղախ­ված է այս եր­կու ի­րո­ղու­թյուն­նե­րին: Ընդ ո­րում, Նի­կոլ կոչ­վա­ծի լի­նե­լու­թյու­նը` կմ­նա նա՞, չի՞ մնա, դար­ձել է «ճ կլա­սի» ի­րո­ղու­թյուն, նախ այն պատ­ճա­ռով, որ ե­թե նմա­նին հո­ղե­րը հանձ­նե­լուց հե­տո հնա­րա­վո­րու­թյուն տր­վեց երևա­լու մարդ­կանց աչ­քին, նշա­նա­կում է` նմա­նը նմա­նին գտել է այս երկ­րում, և էթ­նոսն ինքն իր, իր ներ­քին կերտ­ված­քի հետ լուրջ խն­դիր­ներ ու­նի:


Հա­ջոր­դա­կան քն­նար­կումն էլ խիստ ա­վե­լորդ է, ո­րով­հետև Օ­պե­րա­յի հար­թա­կում շար­ված ընդ­դի­մու­թյու­նը, բա­ցի խո­սե­լուց ու ձեր­բա­կալ­վե­լուց, այլ բան չի կա­րո­ղա­նում ա­նել: Եր­րորդն էլ, երբ ընդ­դի­մու­թյու­նը խո­սում է «նա­խորդ­նե­րից» այն նույն հար­թա­կից, ո­րում կանգ­նած է «նա­խորդ­նե­րի» հետ, ու դա դեռ բավ չէ, ինքն էլ ա­հար­կու նա­խորդ է (զո­րօ­րի­նակ Վա­նե­ցյան Ար­թու­րը), այդ­պի­սի ընդ­դի­մու­թյան ա­ռանց այն էլ ա­մուլ պայ­քա­րը հե­ռան­կար ու­նե­նալ չի կա­րող:
Այլ հարց է, և գնա­լով այդ տե­սա­կետն ա­ռա­վել է ամ­րա­կայ­վում, որ օ­պե­րա­յի հար­թակն ըն­դա­մե­նը ծա­ռա­յում է Նի­կո­լի իշ­խա­նու­թյան ամ­րա­կայ­մա­նը` վասն Ռու­սաս­տան: Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է դեռ պա­հել Քյո­սա­յա­նի բնու­թագր­մամբ` «подонок, тварь и карлик» Նի­կո­լին: Ա­սել է` բո­ղո­քի այդ ակ­ցիա­նե­րը դա­գա­նակ են Նի­կո­լի գլ­խին, որ­պես­զի ի­րա­կա­նաց­նի իր ստո­րագ­րած դա­վա­ճա­նա­կան գի­րը: ՈՒր կա «պո­զի­տիվ»` խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սով, ա­ռանց պայ­մա­նագ­րի էլ՝ ա­զատ­վի սո­րո­սա­կան­նե­րի հրո­սա­կից: Վասն Ռու­սաս­տան:


Մի եր­կու բառ էլ նրա նշա­նա­կում­նե­րից, ու անց­նենք գեոխն­դիր­նե­րին: Հե­տաքր­քիր է, որ ճա­կա­տագ­րա­կան շր­ջա­դար­ձե­րին Պնա­խա­րա­րի ա­թո­ռին է հայ­տն­վում (հոկ­տեմ­բե­րի 27-ին նույն­պես) ԳՌՈՒ-ի գե­նե­րալ Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյա­նը. սա ի­հար­կե կա­րող էր եր­կար քն­նարկ­ման թե­մա լի­նել, մենք այ­սօր դրա ժա­մա­նա­կը չու­նենք, ա­ռաջ ան­ցե­լով էլ ա­սենք. ե­թե այդ­պես, ա­պա ին­չու՞ «մեր գե­նե­րա­լը» չն­շա­նակ­վեց բուն պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, այլ հո­ղերն ու Մեղ­րին «տա­լուց» հե­տո կր­կին դար­ձավ «դեմք»:
Այս դեպ­քը ևս հաս­կա­նա­լի է` Ռու­սաս­տա­նը կր­կին նույն սկզ­բուն­քով է ա­ռաջ­նորդ­վում. պայ­մա­նա­գի­րը «հո­րով-մո­րով» ա­նե­լու ժա­մա­պահ է նշա­նա­կում ՀՀ ՊՆ-ում` չմո­ռա­նա­լով նախ­կին «ա­րու» նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նին, ո­րը ջեր­մո­րեն ող­ջա­գուր­վում էր Հա­յաս­տան ժա­մա­նած ոչ պա­կաս «ա­րու» նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի հետ, ին­չից կա­րե­լի էր հե­ռու գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել` պա­տե­րազ­մի մա­սով, սա­կայն մեր կար­ծիք­նե­րը պա­հում ենք մեր խոր­քում` հար­մար օ­րե­րի հա­մար:


Ան­ցանք ա­ռաջ:
ա) Այս­պի­սով` ի՞նչ է լի­նե­լու հե­տայ­սու: Այն, ինչ ե­ղավ Ղա­րա­բա­ղի հետ, որ­պես ազ­գա­յին խայ­տա­ռա­կու­թյուն, կո­րուստ, ոչն­չա­ցում` էթ­նո­սի, մի պահ մի կողմ դնենք, էլ ա­վե­լի մեծ ար­հա­վիր­քին անդ­րա­դառ­նա­լու: Ա­յո, կր­կին ու կր­կին` Մեղ­րի, Զան­գե­զուր, Սյու­նի­քին, ո­րի «կա­պի­տու­լյա­ցիա­յի» պրեամ­բու­լան տեղ գտավ ստո­րագր­ված փաս­տաթղ­թում:
Քչերն են կաս­կա­ծում, չէ՞, որ հեր­թը Մեղ­րիինն է: Քչերն են կաս­կա­ծում չէ՞, որ ար­նա­խում Նի­կո­լի ար­նա­խում «դոս­տում» Էր­դո­ղան խա­նի կարմ­րած-գա­զա­նա­յին աչ­քե­րը Մեղ­րու վրա են, որ­պես­զի այն­տե­ղից իր ԱՄՆ-Իս­րա­յել դոս­տում­նե­րին բա­վա­րա­րի` դեպ Ի­րան, ինքն էլ սա­հուն` Նի­կո­լին «հե­ծած», հաս­նի Չի­նու կող­մե­րը` ույ­ղուր­նե­րին զարթ­նեց­նե­լու, ա­պա կմտ­նի Կենտ­րո­նա­կան Ա­սիա, այն­տե­ղից էլ Ղրիմ` իր էթ­նո­սին «տի­րու­թյուն» ա­նե­լու:
Մենք սրա դեմ ու­նե՞նք զս­պա­նակ­նե­րի մե­խա­նիզմ: Հաս­կա­նում եմ` հի­մար հարց եմ տա­լիս:
Իսկ Ռու­սաս­տա՞­նը… մա­սա՜մբ:
Չէ՛, Ռու­սաս­տա­նը մեծ «բա­զա­րի» մեջ է Էր­դո­ղա­նի հետ, ու կշա­րու­նա­կի նույն ո­գով, մի բան մի տեղ զի­ջե­լով (ա­սենք Սի­րիա­յում), մի բան մի տեղ ստա­նա­լու ակն­կա­լի­քով ու բա­ցա­ռա­պես կերկ­խո­սի Թուր­քիա­յի ու ոչ մեզ հետ…. Ա­վե­լին չա­սենք:
Մեր հույ­սը կմ­նա մեր Աստ­ված, ո­րը խոս­տում ու­նի, որ մեզ հետ է մինչև աշ­խար­հի վեր­ջը, ու մենք պար­տա­վոր ենք Ե­րի­քո­վը տա­պա­լող ժո­ղովր­դի պես եր­գել.
-Փա՜ռք տվեք Աստ­ծուն Արևել­քում… Փա՜ռք Ճշ­մա­րի­տին…


բ) Կգո­յատևի՞ հե­տայ­սու ԵԱՀԿ ՄԽ-ն: Ժպ­տու՞մ եք: Ա­ռանց այն էլ մինչ այս կի­սա­մեռ, ի­դեա­նե­րի պա­կա­սից տա­ռա­պող, եր­բեք ար­դա­րու­թյուն չհե­տապն­դած` «պտիչ­կա­ներ» դնող, լղո­զող այդ կա­ռույ­ցը փոր­ձում է հե­տայ­սու «խառն­վել», ո­րով­հետև Ռու­սաս­տա­նը «ֆուկ» ա­րեց նրան` իր խա­ղա­ղա­պահ­նե­րին նոն-ստոպ, Թուր­քիա­յի հետ` կամ խոր­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, կամ ա­րա­գա­շարժ տեմ­պե­րով նրան շր­ջան­ցե­լով` շատ ա­րագ «տե­ղա­վո­րեց» Ար­ցա­խում. Ռու­սաս­տա­նի նրա տնա­վա­րի պատ­րաստ­վա­ծու­թյու­ննե­րից երևում է, որ հոգ է տա­նում ու «ան­քուն» է Ար­ցա­խի հա­մար այն­պես, ինչ­պես կհո­գար իր նա­հանգ­նե­րի ու քա­ղաք­նե­րի մա­սին: Հետն էլ` խո­սում է Ար­ցա­խի հե­տա­գա կար­գա­վի­ճա­կի մա­սին … Ռու­սաս­տա­նի կազ­մու՞մ:
-Նո-նո-նո` եր­բեք,- խե­լա­պա­տառ ճչում են ԵԱՀԿ ԱՄՆ, Ֆրան­սիա­յի հա­մա­նա­խա­գահ­նե­րը:
Նրանք հաս­կա­նում են` դրա­նով ի­րենք «Մեծ Մեր­ձա­վոր Արևելք» ծրա­գի­րը` Ի­րա­նի վրա Իս­րա­յե­լի հար­ձա­կու­մը, տա­նուլ են տա­լիս. ի­րենք այդ պլան­նե­րը կանց­նեն Ռու­սաս­տա­նի «դռ­նով», ինչն ի­րենց պլան­նե­րի մեջ չի մտ­նում: Ա­վե­լին` Ի­րա­նից հե­տո Ռու­սաս­տա­նի հերթն էր…
Ա­սել է` Թուր­քիա-Ռու­սաս­տան սկս­ված նոր խա­ղը դեռ շատ փխ­րուն է. խա­ղը բաց է դեռ. «но ставки сде­ла­ны, госпо­да»!
ՈՒ՞մ ճա­կա­տին կկ­րա­կի «ռու­լետ­կան»... չտա Աստ­ված` կր­կին մեր:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 78636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ